Ադրբեջանի «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի 10 հազար մանաթ (մոտ 13 հազար ԱՄՆ դոլար) պարգևավճար կվճարվի այն մեկին, որ կկտրի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի :
Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիևը, որի կողմից գրող Աքրամ Այլիսլիի հասցեին սպառնալիքներ ներկայացնելու մասին տեղեկությունները հետաքննել է խոստացել Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետի խոսքով, «Ադրբեջանի օրենսդրությունը որևէ մեկի նկատմամբ ինքնադատաստան կատարելու իրավունք չի տալիս»:
Մեկնաբանելով իր դեմ ուղղված սպառնալիքները՝ գրող Աքրամ Այլիսլիի ասել է, թե «նրանք, ովքեր ազատություն են տալիս Հաֆիզ Գաջիևի նմաններին, վնասում են ադրբեջանցի ժողովրդի բարոյականությունը:
Գրողն ասել է, որ «նորմալ երկրներում այսպիսի հայտարարության համար իրավապահ մարմինները անձին պատասխանատվության կենթարկեին»՝ հավելելով, որ եթե իրավապահ մարմինները գործուն քայլեր չձեռնարկեն, ապա ինքը հարկադրված կլինի իր ընտանիքի հետ միասին մեկնել երկրից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից զրկելու մասին: 75-ամյա գրողը զրկվել է նաև պետական թոշակից:
Բաքվում 1989 թվականին հայերի վրա իրականացված հարձակումների մասին պատմող «Քարե երազներ» վեպը բուռն արձագանք է առաջացրել Ադրբեջանում: Գրողը մեղադրվել է պատմական փաստերի շարադրման ժամանակ կողմնակալության մեջ:
Գրող Աքրամ Այլիսլին ասել է, որ «Ժողովրդական գրող» կոչումից զրկելն անակնկալ էր իր համար, և որ այս հրամանագրից «30-ական թվականների ոգու հոտ է գալիս»:
«Դրա համար հողը պատրաստվում էր 1930-ական թվականների նման՝ օգտագործելով ժողովրդից ստացված նամակները: Ես չէի պատկերացնում, որ նման բան կարող էր տեղի ունենալ: Խոսքի ազատությունն ապահովվում է սահմանադրությամբ», - ասել է գրողը:
«Քարե երազներ» վեպը հրապարակվել էր անցյալ տարի «Դրուժբա նարոդով» ամսագրում՝ ռուսերեն լեզվով: Այս տարվա փետրվարին վեպի հետ իրենց անհամաձայնությունը հայտնող մի խումբ երիտասարդներ, հավաքվելով գրող Աքրամ Այլիսլիի տան մոտ, այրել էր վերջինիս լուսանկարները: