Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլը զարգացնելու աշխատանքները: Այդ մասին հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը:
«Օրը լավ լուրով սկսեմ՝ առավոտյան խորհրդակցությունից հետո ՀՖՖ գործադիր տնօրենի աշխատասենյակում կախված քարտեզից «գողացված» պատառիկ է՝ նշված են այն համայնքները, որտեղ այս տարի կառուցվելու են ֆուտբոլի խաղադաշտեր (20*40):
Խոսքս հիշեք՝ մեկ-երկու տարի հետո Հայաստանը դառնալու է տարածաշրջանում ամենաֆուտբոլային երկիրից մեկը, շատ կարևոր մեկ բան ևս՝ թիրախը մարզերն են: Մնացածը պաշտոնապես կհայտնենք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Եգանյանը: