Խոյ
Հարկավոր է սովորել ապրել ներկայով, կենտրոնանալ այս պահի վրա։ Հաշվի առնելով ձեր կենսակերպը՝ կարելի է ասել, որ ինքներդ եք ձեզ հիասթափության դրդում, տառապում բարձր սպասումների պատճառով։
Ցուլ
Այս տարի կհասկանաք, որ չեք կարողանում թաքցնել իսկական զգացմունքները։ Ստիպված կլինեք ընդունել փաստը, որ չեք կարողանում ձեւացնել։
Երկվորյակներ
Շփվող եք, ուզում եք, որ ձեզ որքան հնարավոր է շատ մարդիկ շրջապատեն։ Հարաբերությունները ձեզ համար ամենակարեւորն են կյանքում։ Ամեն դեպքում այս տարի ստիպված կլինեք աշխատել ինքներդ ձեր նկատմամբ վերաբերմունքի վրա։ Ավելին կիմանաք այն մասին, թե ինչ եք սիրում եւ ինչն է զայրացնում ձեզ։
Խեցգետին
Այս տարի կիմանաք՝ որքան կարեւոր է կենտրոնանալու կարողությունը։ Նախկինում բավական անկայուն եք եղել, ձեր կյանքում չի եղել այն ուղղությունը, որով պետք է շարժվեիք։ 2019թ.-ին ստիպված կլինեք փոխել դա։
Առյուծ
Հարկավոր է հասկանալ, որ որեւէ մեկին սիրահարվելը չի երաշխավորում հարաբերությունների երկարատեւությունը։ Այնքան եք սիրում ձեզ, որ կարծում եք, թե շրջապատը եւս սիրում է ձեզ։ Ոչ միշտ է այդպես։ Անձնական կյանքում ամեն ինչ կարող է այնպես չլինել, ինչպես ցանկանում եք։ Հարկավոր է հաշտվել դրա հետ։
Կույս
Հարկավոր է հասկանալ՝ կան բաներ, որոնք վիճակված չէ ստանալ։ Աշխատասեր եք, մարդ, ով չի վախենում ջանք գործադրել՝ ինչ-որ բանի հասնելու համար։ Սա նաեւ նշանակում է, որ երբեմն դժվարությամբ եք խոստավանում, որ ինչ-որ բան անելու համար չունեք անհրաժեշտ կարողությունները։
Կշեռք
Այս տարի կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բազմաթիվ հրաշալի պահեր են սպասվում՝ կտրուկ փոփոխություններ, որոնց մեծ մասը դրական են։ Բայց նախ հարկավոր է ազատվել անցյալի բեռից, որը կրում եք տարիներ շարունակ։
Կարիճ
Հարկավոր է սովորել վստահել մարդկանց։ Փակ մարդ եք, ով նախընտրում է օտարանալ աշխարհից։ Մարդկանց թույլ տվեք հայտնվել ձեր կյանքում, ընդունեք նրանց օգնությունը։
Աղեղնավոր
Այս տարի հարկավոր է ավելի ազնիվ լինել ինքներդ ձեզ հետ։ Պետք է հասկանալ՝ ինչ տեղ եք զբաղեցնում կյանքում եւ որքանով եք բավարարված կյանքով։ Արդյոք ապրո՞ւմ եք այնպես, ինչպես ցանկանում եք, անո՞ւմ եք հնարավոր ամեն բան՝ նպատակներին հասնելու համար։ Ժամանակն է պատասխանել այս հարցերին, ինչը բավական երկար ժամանակ ձգձգում էիք։
Այծեղջյուր
Այս տարին ձեզ կսովորեցնի, որ կյանքում հարկավոր է ինչ-որ բան փոխել, եթե ամեն բան այնպես չէ, ինչպես ցանկանում եք։ Մոռացեք մեթոդների մասին, որոնք արդյունք չեն ապահովում։
Ջրհոս
Այս տարի հարկավոր է սովորել հարմարվել հանգամանքներին։ Կյանքի ռիթմը հաջողություն կբերի, բայց պետք է զգույշ լինել՝ կարող եք այնքան սովորել այդ ռիթմին, որ այլեւս ունակ չեք լինի հարմարվել անսպասելի հանգամանքներին։
Ձկներ
2019թ.-ին կհասկանաք, որ ժամանակ է իջնել երկնքից։ Միշտ երազկոտ եք եղել, կորել եք երեւակայության մեջ։ Երազում եք լավ կյանքի մասին, բայց հարկավոր է սթափ դիտարկել ամեն բան։