National Geographic-ի ռուսական ծառայությունը ներկայացրել է ամենատարօրինակ շինությունները աշխարհում: Այդ թվում ներկայացված են ռեստորանը ջրի տակ, հյուրանոցը ծառերի վրա և հյուրանոցը, որի համար հատուկ կառուցել են արհեստական թերակղզի:
Մալդիվներ: Ռեստորան-հյուրանոց Conrad Maldives Rangali Island 5 մետր խորության վրա և մինչև դուք ճաշում եք, ձեր կողքով անցնում են ձկների վտառներ:
Արաբական միացյալ էմիրություններ: Դուբայում գտնվող Burj Al Arab հյուրանոցը կառուցվել է առագաստի տեսքով, որը կանգնած է արհեստական կղզու վրա: Այստեղ ամենափոքր համարի չափը 169 քառ. մետր է:
Շվեցարիա: Treehotel հյուրանոցը գտնվում է ծառերի վրա Հարադս քաղաքի մերձակայքում: Հյրանոցային համար հնարավոր է բարձրանալ միայն փայտե կամուրջով: Ներսում գտնվում է խոհանոց, լոգարան և ննջասենյակ: