Գիտնականները ահազանգել են, երբ հանտնաբերել են սնկի նոր տեսակ՝ Bd, որը ոչ պաշտոնապես անվանվում է «երկկենցաղների ժանտախտ»: Նշվում է, որ սնկով վարակվելու հետեւանքով գորտերն ու դոդոշնորը մահանում են, հաղորդում է Gazeta-ն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ երկկենցաղների հիվանդությունը սկիզբ է առել Արեւելյան Ասիայում: Ըստ գիտնականների տվյալների՝ 1970-ականներից ի վեր Bd սնկով վարակվելու հետևանքով անհետացել է գորտերի առնվազն 200 տեսակ:


Գիտնականները հայտարարել են, որ երկկենցաղներին աշխարհի տարբեր երկրներ տեղափոխելու դեպքում շուտով նրանք բոլորը կվարակվեն եւ կանհետանան: