Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցի հայկական տիրույթում տարածվում է առաջին լուսանկարը` ոտաբոբիկ երեխան ձյան վրա, և ներկայացվում որպես հայաստանյան նկար:
Էժան ու անմարդկային քարոզչական տրյուկ ասելը դեռ մեղմ է: Ներկայացնում եմ լուսանկարների շարքը, որը հրապարակել է ռումինական «PRESS TV» լրատվական գործակալությունը: Նկարները արված են Ռումինիայում անօթևանների, այսպես ասած, ավանում»: