Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Բորնմութին»: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 5:1 հաշվով:
Պրեմյեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի ընկավ 27-րդ րոպեին Մեսութ Օզիլի փոխանցումից հետո: Օզիլը բացել էր հանդիպման հաշիվը:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը եւս 3 գոլ խփեցին: Երրորդ եւ չորրորդ գոլերի ժամանակ Լորան Կոսելնիին եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին արդյունավետ փոխանցումները կատարեց Հենրիխ Մխիթարյանը, որին 64-րդ րոպեին փոխարինեց ֆրանսիացի Ալեքսանդր Լյակազեթը՝ 5-րդ գոլի հեղինակ դարձավ:
«Արսենալը» 56 միավորով չորրորդ տեղում է, «Բորնմութը» 12-րդն է՝ 34 միավոր:
Հաջորդ տուրում «Արսենալը» կհյուրընկալվի երրորդ տեղում ընթացող «Տոտենհեմին»:
Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր
«Արսենալ» - «Բորնմութ»՝ 5:1 (տեսանյութ)
Մեսութ Օզիլ, 4, Հենրիխ Մխիթարյան, 27, Լորան Կոսելնի, 47, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 59, Ալեքսանդր Լյակազեթ, 78 – Լի Մուսե, 30
«Սաութհեմփթոն» - «Ֆուլհեմ»՝ 2:0
Օրիոլ Ռոմեու, 23, Ջեյմս Ուորդ-Պրաուս, 40