Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա մարտի 3-ին, փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:
34-ամյա ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք է ստացել «Բոլոնիայի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում (1:0) մրցակցի հետ բախվելու հետեւանքով:
Նշվում է, որ Ռոնալդուն կհասցնի վերականգնվել մինչեւ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը, որը տեղի կունենա մարտի 12-ին Թուրինում:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացի հարձակվողը մասնակցել է 25 խաղի, դարձել 19 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: