Ադրբեջանը ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանն Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրի մասին:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Ադրբեջանը կդիմի միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին:
«Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է տարածքների օկուպացմանն անմիջական մասնակցության մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Աբդուլլաևան:
Նա նշել է, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում նման «սադրիչ հայտարարությունների հնարավոր բացասական հետևանքների համար»:
Հիշեցնենք` ԱԱԾ տնօրենը Ստեփանակերտում հայտարարել էր. «Ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, և մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»: