Ռուսաստանի Չելյաբինսկի նահանգի Օկտյաբրսկի շրջանի Նովովարլամով գյուղի առանձնատներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 3 մանկահասակ երեխա է մահացել: Հրդեհը բռնկվել է առավոտյան, երեխաները տանը միայնակ են եղել, նրանց ծնողները գտնվել են աշխատանքի վայրում:
Թեև հրշեջներին հաջողվել է կարճ ժամանակում մեկուսացնել ու հանգցնել կրակը, այնուամենայնիվ, երեխանեին փրկել չի հաջողվել: Բժիշկները արձանագրել են 2013, 2014 և 2017 թվականներին ծնված փոքրիկների մահը: