Ուկրաինայի և Ռուսաստանի ընդհանուր մրցաշարի երկրորդ փուլի Մոսկվայի Սպարտակի և Դոնեցկի Շախտիրորի խաղից հետո տեղաի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ Շախտիորի մարզիչ Միրչա Լուչեսկուն պատասխանել է լրագրողների հարցին` այդ թվում անդրադառնալով նաև թիմի և Հայաստանի հավաքականի հարձակողական կարգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:Այս մասին նշված է Շախտիորի պաշտոնական կայք էջում:
Մասնավորապես Լուչեսկուն, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես են զարգանում դեպքերը Մխիթարյանի շուրջ և ով կարող է փոխարինել նրան, նշել է. «Ես ոչինչ ավելին չգիտեմ, քան դուք: Դեռևս չեմ ցանկանում որևէ մեկնաբանություններ կամ հայտարարություններ անել: Մտածում եմ, որ Մխիթարյանը շատ մեծ սխալ է գործում: Շախտիորը ուժեղ ակումբ է, որին աջակցում են շուրջ 50,000 երկրպագուներ: Հենրիխը խաղում է այնպիսի մի ակումբում, որը ամեն տարի պայքարում է առաջնությունում, գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիագյում հաղթանակի համար: Մտածում եմ, որ նա պետք է դա գնահատեր: Ամբողջ ակումբը օգնել է նրան, որ հայտնվի տուգանային հրապարակում և դառնա այդքան գոլի հեղինակ: Ես ցանկանում եմ, որ նա լավ մտածի: Ժամանակ դեռևս կա: Չեմ ցանկանում, որ նա իջնի այն մակարդակին, որտեղ նա գտնվում էր մինչ Շախտիորում հայտնվելը: Մեկ այլ ակումբում խաղի ուրի կազմակերպման դեպքում նրա որակները կարող են անհետանալ: Ես կոչ եմ անում նրան վերադառնալ ակումբ և սկսել աշխատել: Սա նրա ակումբն է: Ոչինչ տեղի չի ունեցել նրա և ակումբի եղակավարների, ինչպես նաև նրա մյուս խաղընկերների միջև: Նրան բոլորը օգնել են և միգուցե ավելի շատ, քան մյուս խաղացողներին: Երբ նա վնասվածք ուներ և երբ նա խաղում էր առաջնությունում, ես նրան հազվադեպ եմ փոխարինել` օգնելով դառնալ լավագույն ռմբարկու: Եթե նա այնուամենայնիվ հայտնվի ակումբում, որը գերազանցում է Շախտիորին, ես կհասկանամ նրա ցանկությունը: Ես խոսում եմ այնպիսի ակումբների մասին, ինչպիսիք են Բավարիան, Մադրիդի Ռեալը, Բարսելոնան, մնացած բոլոր ակումբները մեր մակարդակի են»: