Խոյ. Անգամ ամենաաննշան իրադարձությունները ձեզ հանում են հունից, հերիք է մի մանրուք, որպեսզի դուք կորցնեք հավասարակշռությունը: Կոնֆլիկտները տեղի են ունենում ինչպես աշխատավայրում,այնպես էլ տանը: Անգամ եթե դուք անկեղծորեն ցանկանում եք խուսափել վեճերից, միևնույն է` դա ձեզ չի հաջողվում: Հնարավոր են խոշոր ծախսեր, չի բացառված, որ դրանք շատ ավելի զգալի լինեն, քան դուք կարող եք ձեզ թույլ տալ: Պետք չէ գումար պարտք տալ, կնքել կասկածելի գործարքներ: Դուք պատրաստ եք պատերազմ հայտարարել ողջ աշխարհին` ձեզ թվում է, թե դուք ոչ մի օգնական կամ դաշնակից չունեք:


Ցուլ. Այսօր կարելի է կարևոր հարցեր որոշել, այդ թվում և` ապրելու վայրը կամ աշխատատեղը փոխելու հետ կապված: Դուք առաջնորդվում եք սթափ դատողությամբ,այնպես որ սխալվելու հավանականությունը մեծ չէ: Դուք շատ լավ եք հասկանում, թե ինչի համար եք ջանքեր թափում, ու նաև քաջ գիտակցում, որ ձեր առջև դրված նպատակը ձեզ համար հատկապես այսօր անչափ կարևոր է: Երբեմն ձեր գործերին խառնվում են ձեր ազգականները, իսկ դուք էլ կարողանում եք խուսափել կոնֆլիկտներից` նրբանկատորեն բացատրելով նրանց, որ կարող եք և առանց իրենց խորհուրդների յոլա գնալ:


Երկվորյակ. Հետևեք ձեր տրամադրությանը` օրվա երկրորդ կեսին դուք հակված եք տրտմության: Հանգիստն ու դրական էմոցիաները թույլ կտան դրանից խուսափել: Բոլոր խնդիրները չեն, որ հեշտությամբ լուծվում են, սակայն դուք անձնատուր չեք լինում և ճիշտ եք անում: Հնարավորություն է ստեղծվում մի ինչ-որ նոր բան սովորելու և ուրիշի փորձն օգտագործելու համար: Երբեմն դուք ձեզ կտրուկ արտահայտություններ եք թույլ տալիս, սակայն շրջապատի մարդիկ ընդունում են դրանց ճշմարտացիությունն ու այդպիսով ձեր միջև որևէ խնդիր չի ծագում:

Խեցգետին. Չնայած այսօր դուք շատ զբաղված եք,այնուամենայնիվ պետք է ինչ գնով էլ լինի` ժամանակ գտնեք հանգստանալու և լիցքաթափվելու համար, քանի որ գերհոգնածություննը կարող է անվերականգնելի հետևանքների հանգեցնել: Դուք ոչ մի կերպ լեզու չեք գտնում շրջապատի մարդկանց հետ, և դա հերիք չէ` հաջողացնում եք վիճել ինչպես ղեկավարության, այնպես էլ` ընկերների ու ազգականների հետ: Սակայն, բարեբախտաբար, դա երկար չի տևում, և դուք նորից կարողանում եք խաղաղ հարաբերություններ հաստատել բոլորի հետ:

Առյուծ. Ամենատարբեր գործեր ձեր ուշադրության կարիքն ունեն, սակայն դուք շատ ցրված եք և ոչ մի կերպ չեք կարողանում կենտրոնանալ: Դրա հետ մեկտեղ էլ, այսօր դուք բավարար տեղեկություններ չունեք, որպեսզի դրանց հիման վրա կարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Օրվա երկրորդ կեսին տհաճ լուրեր կստանաք,որոնք էլ ձեզ կստիպեն անհանգստանալ ու մտահոգվել: Հաջող կանցնի ռոմանտիկ ժամադրությունը:

Կույս. Օրը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից` հնարավոր են դրամական մուտքեր, հաջող ներդրումներ,շահեկան գնումներ: Օրը բավական հարմար է ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար, չի բացառված, որ նոր հովանավորներ գտնեք: Շրջապատի մարդիկ ձեզանով մեծապես հետաքրքրված են, այնպես որ ուշադրության նշանների պակաս չեք զգում: Օրը ձեզ խոստանում է հետաքրքիր ծանոթություններ, հիշարժան հանդիպումներ: Հնարավոր է նոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք հետագա ձեր կյանքում մեծ դեր կխաղան:

Կշեռք. Ինչով էլ որ այսօր զբաղվելու լինեք, հիշեք, որ օրը ձեզանից պահանջում է ճշգրտություն, ցանկացած որոշման շուրջ մանրազնին մտորում, ինչպես նաև մանրուքների նկատմամբ ուշադրություն: Գործնական առաջարկություններին մի շտապեք պատասխանել` իրականում դրանք այնքան լավը չեն, որքան դա առաջին հայացքից է թվում: Շփումներում աշխատեք խստապահանջ լինել, քանի որ ձեր բնատուր անկեղծությունը կարող է ձեզ հետ չար կատակ խաղալ: Չեն բացառվում տարաձայնություններ ղեկավարության հետ, իսկ գործընկերների հետ հարաբերությունները կարող են փակուղում հայտնվել:

Կարիճ. Չեն բացառված հաղթանակները` ոչ այնքան զգալի, սակայն միևնույն է` տրամադրություն բարձրացնող: Ձեզ կհաջողվի օգնել բարդ իրավիճակում հայտնված ընկերներին: Առավոտյան հնարավոր են մանր թյուրիմածություններ, սակայն, բարեբախտաբար, դուք դրանք սրտին մոտ չեք ընդունում, ենթագիտակցորեն զգալով, որ բացասական էմոցիաների ազդեցությունը չի կարող երկար տևել: Ձեր գլխում ծնվող գաղափարները այնքան լավը չեն, որքան այս պահին թվում են, այնպես որ դրանց հիման վրա հապճեպ որոշումներ պետք չէ կայացնել:

Աղեղնավոր. Շրջադարձորեն կփոխվի իրավիճակը օրվա երկրորդ կեսին: Սա այն ժամանակահատվածն է, երբ ձեր մոտ ամեն ինչ ստացվում է առանց էական ջանքեր թափելու և արդյունքում կարելի է զգալի հաջողությունների հասնել: Երեկոյան կարելի է հյուրեր ընդունել` այսօր ձեր տանը ոչ մեկին ձանձրալի չի լինի: Դուք հակված եք նյարդայնանալու ամեն մի մանրուքից, մշտապես ապրումներ եք ունենում և անհանգստանում, չնայած որ դրա համար ոչ մի լուրջ առիթ չկա: Կարող են լուրջ խնդիրներ ծագել սիրելի մարդու հետ հարաբերություններում:

Այծեղջյուր. Միայն անսահման համբերությամբ և ներողամտությամբ օժտված մարդիկ այսօր կարող են ձեզ հետ լեզու գտնել: Աշխատանքի համար այս ժամանակահատվածը բարենպաստ չէ, քանի որ դուք ուղղակի ի վիճակի չեք նկատել ուշադրության արժանի բաներ, իսկ ղեկավարությունն ու աշխատակիցներն էլ կարող են ձեզ մեղադրել թեթևամտության մեջ: Օրվա երկրորդ կեսին բարենպաստ միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք նոր հնարավորությունների առաջ գալը և կձգտեք ինչ գնով էլ լինի` հասնել հաջողությունների:

Ջրհոս. Դուք կարողանում եք հին խնդիրների լուծման համար նոր մոտեցում գտնել և ի վերջո հաղթանակ եք տոնում` շնորհիվ ձեր համառության և հնարամտության: Ձեր նվաճումները ուշադրություն են գրավում, և չի բացառվում, որ անմիջապես հետաքրքիր առաջարկներ ստանաք: Դրա հետ մեկտեղ էլ, ձեր հմայքը աշխատում է ողջ թափով, այնպես որ հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ առանձնակի հետաքրքրվածություն են հանդես բերում: Պրոֆեսիոնալ հարաբերություններում դուք լիդեր եք դառնում և ձեզ հետ մեծ սպասելիքներ կան:

Ձկներ. Կարող են զգալի ծախսեր պահանջվել, սակայն վստահ եղեք,որ գումարները ճիշտ են օգտագործվելու: Պետք է գործել վճռական ու համարձակ` չվախենալով անթաքույց արտահայտել սեփական տեսակետը, իսկ երբեմն էլ` շրջապատի վրա ճնշում գործադրել: Օրվա երկրորդ կեսին դուք կդառնաք բռնկուն ու անհամբեր: Քանի որ սա ձեզ համար անբնական վիճակ է, շրջապատը զարմացած կմնա ձեր կեցվածքից և շատ բաներին կարող է հիվանդագին արձագանքել: