Հուլիսի մեկից Խորվաթիան պաշտոնապես դարձել է Եվրամիության 28-րդ անդամ: Չնայած որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Եվրոպան գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, սակայն այն կարևոր իրադարձություն է փոքր պետության կյանքում, որը 20 տարի առաջ անկախություն է ձեռք բերել քաղաքացիական պատերազմի արդյունքում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Սա առաջին համալրումն է ԵՄ պետությունների ցանկում 2007 թվականից հետո, երբ նրան միացան Բուլղարիան և Ռումինիան: Առավոտյան Խորվաթիայի ներկայացուցիչները կանցնեն իրենց պարտավորությունների կատարմանը Եվրամիության տարբեր մարմիններում:
Հիշեցնենք, որ Խորվաթիան Եվրամիության անդամակցության հայտ է ներկայացրել 2003 թվականին, 2004 թվականին նրան տրամադրվել է թեկանծուի կարգավիճակ: Երկրի օրենսդրության համապատասխանությունը Եվրամիության ձևաչափերին ավարտվել է 2006 թվականին, սակայն Սլովենիայի հետ ծագած կոնֆլիկտի պատճառով նրա անդամակցության հարցը հետաձգվել է որոշ ժամանակով: