ԱՄՆ դաշնային իշխանությունները մեղադրանք են հարուցել Տեխաս նահանգից դերասանուհի Շենոն Ռիչարդսոնի նկատմամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին ռիզին թույնով նամակներ ուղարկելու պատճառով:Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը:
«Դերասանուհի Շենոն Ռիչարդսոնը ձերբակալվել է հունիսի 7-ին, իսկ այսօր նրա նկատմամբ մեղադրանքներ են հարուցվել»,- նշել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
Ինչպես նշվում է, 35 ամյա դերասանուհին, որը համաձայն տեղական լրատվական միջոցների մեծացնում է չորս երեխայի և սպասում է հինգերորդին, մեղադրանք է հարուցվել երեք հակօրինական գործողության մեջ, այդ թվում սպառնալիք ԱՄՆ նախագահի կյանքին: Մեղադրական կողմը համարում է, որ դերասանուհին անձամբ իր տանն է պատրաստել ռիցին մահաբեր թույնը:
Եթե մեղադրանքները հաստատվեն, ապա նրան սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք մեղադրանքներից յուարաքանչյուրով: