«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություն հայտնվեց ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին:
Մեր տեղեկություններով՝ այս հանցագործության մասին դիմումը ոստիկանություն մուտք է եղել դեռևս անցած ամսվա վերջին: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Արսեն Այվազյանին: Բայց քանի որ Այվազյանը Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտը վերահսկող հայտնի Բոգոյի շրջապատի ներկայացուցիչ է, հանցագործությունը բացահայտելու փոխարեն, զբաղվել է հանցանշանները ոչնչացնելով: Եվ միայն դրանից հետո է ոստիկանապետին զեկուցել հանցագործության բացահայտման անհնարինության մասին:
Արսեն Այվազյանը միաժամանակ ԱԺ պատգամավոր Նարեկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի մերձավորներից է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: