1953 թվական, հունվարի 7, Երևան: Ծնունդը օրինականության եւ իրավակարգի պահպանման գործում ներդրողի, նույն ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում մեծ ավանդ ունեցողի:
Շարքը կարելի է շարունակել, սակայն բավականին փակ մարդու համբավ ունեցող մարդու համար, ինչը, թերևս, կախված է գործի բնույթից, ավելի նպատակահարմար է համեստ կերպարի պահպանումը:
Աղվան Հովսեփյան. ՀՀ գլխավոր դատախազ. արվեստի հանդեպ մեծ սեր ունեցող անհատականություն. երեք որդիների օրինակելի հայր. հոգատար պապիկ. սիրող ամուսին. ծնողամեծար զավակ: Հենց սրանք են այն համեստ նկարագրությունները, որոնցով կարելի է բնորոշել հայրենիքում օրինականության և իրավակարգի պահպանման գործում մեծ ներդրում ունեցող գործչին:
Աղվան Հովսեփյանն անմասն չի մնացել նաև Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալելու գործում: 1978 թվականին, աշխատելով ԼՂՀ-ի դատախազությունում, ամեն կերպ փորձել է պաշտպանել Ղարաբաղում բնակվող հայրենակիցների իրավունքները:
Մի առիթով Աղվան Հովսեփյանը կիսվեց իր հիշողություններով, որոնցից հարկ ենք համարում նշել հատկապես այն դրվագը, երբ տարիներ առաջ եղբայրներով ցանկանում էին պատրաստել իր տատիկի և պապիկի գերեզմանաքարերը, արդեն նախագծել էին, գծագրել, պլանավորել, ինքն էլ ցանկություն էր հայտնել քանդակել, տաշել, հայրը՝ Գառնիկ Հովսեփյանը, կանչում և ասում է. «Սա իմ հերն ու մերն են, սա ես պետք է անեմ»:
Հովսեփյանն ունի երազանքներ. նա երազում է, որ իր ընտանիքը նահապետական լինի, բոլորն ապրեն միասին, բայց….. ինչպես ինքն է ասում, ժամանակները փոխվում են: «Բոլոր դեպքերում կինս էլ ինձ համոզեց, որ դա ավելի ճիշտ է: Միգուցե……»,- ասում է Աղվան Հովսեփյանը:
Լուսանկարում Աղվան Հովսեփյանը թոռնուհու հետ է:
Անձնական արխիվից