Ռոբերտ Նազարյանը ևս 5 տարի կշարունակի պաշտոնավարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից՝ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝  Ռոբերտ Նազարյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: