Զինեդին Զիդանը մինչեւ նշանակումը գլխավոր մարզիչի պաշտոնում Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին ներկայացրել է վեց պայման եւ ստացել հավանություն, հաղորդում է Marca-ն։
Զիդանի պահանջներն են․
1․ Լիարժեք վերահսկողություն թիմի նկատմամբ
2․ Իր ծրագրերում տեղ չունեցող բոլոր ֆուտբոլիստների վաճառքը
3․ Մարսելոն ու Իսկոն չեն վաճառվում
4․ «Ռեալը» չի գնի Նեյմարին
5․ Խամես Ռոդրիգեսը չի վերադառնա
6․ «Ռեալը» կձգտի ձեռք բերել Մբապեին։
Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալն» առաջին անգամ գլխավորել էր 2016-ին՝ 2,5 տարում երեք անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկական անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու սուպերգավաթը, երկուական անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։