Ավելի քան հազարավոր ռոբոտ-ֆուտբոլիստներ մասնակցել են զարմանալի սպորտային միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում: Նախատեսվում է, որ հետագայում ծրագրավորված ռոբոտները, որոնք պայքարել են RoboCup առաջնությունում առաջին տեղ զբաղեցնելու համար, կփոխարինեն մարդկանց: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Առաջնության կազմակերպիչները նշում են, որ իրենց նպատակն է 2050 թվականին ռոբոտների միջև մրցումը դարձնել ավելի տարածված քան ֆուտբոլի` աշխարհի առաջնությունը: RoboCup ներկայացուցիչները չեն բացառում, որ իրենց միջոցառումը կհաջողվի վերացնել «մարդկային» սպորտը որպես երևույթ:
Տվյալ առաջնությանը կարող են մասնակցել տարբեր չափսի ռոբոտներ: RoboCup-ի հիմնական կաննոներից է այն, որ ռոբոտների ստեղծողները չեն կարող ոչ մի մասնակցություն ունենալ իրենց ստեղծածների խաղին:
Այլ խոսքերով մրցույթին մասնակցող երկաթե մարզիկները ունեն արհեստական ուղեղ և չեն կառավարվում հեռակառավարման վահանակների միջոցով:
Յուրաքանչյուր մարզիկի ստեղծման գինը կազմել է 5-35 հազար դոլար: Ամենաթանկը արժեցել է մարդու նման 130 սանտիմետր և ավելին հասակ ունեցող ֆուտբոլիստի ստեղծումը: RoboCup-ի բոլոր մասնակիցները չեն, որ խաղում են ոտքերով, նրանցից շատերը խաղի համար օգտագործում են անիվներ, որոնք կարող են պտտվել 360 աստիճանով: Եթե խաղի ընթացքում ռոբոտը ընկնում է, ապա նրան դուրս են բերում խաղադաշտից:
Միայն այդ դեպքում «մարզիկների» ստեղծողները կարող են միջամտել խաղին: Նրանց նաև թույլատրվում է նորոգել իրենց ֆուտբոլիստներին: