Օրեր առաջ հանկարծակի կյանքից հեռացավ ռուս հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան։

Երգչուհու բարեկամներն ու ընկերները «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին որոշ մանրամասներ են պատմել 38-ամյա աստղի հիվանդության և մահվան մասին։

Նրանք պնդել են, որ Յուլյան իրականում շաքարային դիաբետ և հոդատապ է ունեցել, ինչն անորեքսիայի հետևանք էր։ Նա նիհարեցնող հաբեր էր ընդունում և օրերով քաղցած մնում։

Հայրը՝ երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Վիկտոր Նաչալովը, խոսելով անորեքսիայի մասին, ասել է․ «Իհարկե, ես բժիշկ չեմ, բայց բացասաբար եմ վերաբերվում նիհարեցնող հաբերին։ Ես տեսնում էի, թե ինչպես է Յուլյան ամեն օր դրանք ընդունում։ Նրան ասում էի՝ չէ՞ որ դրանք վնասակար են, բայց չէր լսում ինձ, ուզում էր սլացիկ արտաքին ունենալ»,- պատմել է հայրը։

Յուլյա Նաչալովայի մահն իսկական ցնցում էր բոլորի համար. ընդամենը երեք օրվա ընթացքում ուժեղ աբսցեսից երիտասարդ, գեղեցիկ, տաղանդավոր կինն «այրվեց»: Նկարահանումների ժամանակ երգչուհին հարվածել է ոտքը, ինչից էլ նրա մոտ աբսցես է սկսվել (օջախային թարախային բորբոքում)։

Ինչո՞ւ այդպես եղավ, և հնարավոր չէ՞ր արդյոք փրկել նրա կյանքը․ ահա սրանք են Նաչալովայի երկրպագուների այսօրվա հարցադրումները։

Երգչուհու հայրը, որն իր դստեր համար երգեր էր գրում, ասել է, որ Յուլյայի մահվան համար բժիշկներին չի կարելի մեղադրել, քանի որ նրանք արել են հնարավոր ամեն բան:


«Հայրիկ, մի անհանգստացիր, ես դեռ երգելու եմ․․․»․ ի՞նչ է պատմում Յուլյա Նաչալովայի հայրը
Օրեր առաջ հանկարծակի կյանքից հեռացավ ռուս հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան։

Երգչուհու բարեկամներն ու ընկերները «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին որոշ մանրամասներ են պատմել 38-ամյա աստղի հիվանդության և մահվան մասին։

Նրանք պնդել են, որ Յուլյան իրականում շաքարային դիաբետ և հոդատապ է ունեցել, ինչն անորեքսիայի հետևանք էր։ Նա նիհարեցնող հաբեր էր ընդունում և օրերով քաղցած մնում։

 


Հայրը՝ երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Վիկտոր Նաչալովը, խոսելով անորեքսիայի մասին, ասել է․ «Իհարկե, ես բժիշկ չեմ, բայց բացասաբար եմ վերաբերվում նիհարեցնող հաբերին։ Ես տեսնում էի, թե ինչպես է Յուլյան ամեն օր դրանք ընդունում։ Նրան ասում էի՝ չէ՞ որ դրանք վնասակար են, բայց չէր լսում ինձ, ուզում էր սլացիկ արտաքին ունենալ»,- պատմել է հայրը։

Յուլյա Նաչալովան հոր՝ Վիկտոր Նաչալովի հետ
Յուլյա Նաչալովան հոր՝ Վիկտոր Նաչալովի հետ

 

Յուլյա Նաչալովայի մահն իսկական ցնցում էր բոլորի համար. ընդամենը երեք օրվա ընթացքում ուժեղ աբսցեսից երիտասարդ, գեղեցիկ, տաղանդավոր կինն «այրվեց»: Նկարահանումների ժամանակ երգչուհին հարվածել է ոտքը, ինչից էլ նրա մոտ աբսցես է սկսվել (օջախային թարախային բորբոքում)։

Ինչո՞ւ այդպես եղավ, և հնարավոր չէ՞ր արդյոք փրկել նրա կյանքը․ ահա սրանք են Նաչալովայի երկրպագուների այսօրվա հարցադրումները։

Երգչուհու հայրը, որն իր դստեր համար երգեր էր գրում, ասել է, որ Յուլյայի մահվան համար բժիշկներին չի կարելի մեղադրել, քանի որ նրանք արել են հնարավոր ամեն բան:


«Պարզապես մենք չափազանց ուշ նրանց դիմեցինք: Յուլյայի ոտքի մատին կոշտուկի պես փոքրիկ վերք կար: Շատ էր ցավում: Սկզբում նա ինքնուրույն էր փորձում բուժել, բայց երբ ոտքն ուռեց ու կարմրեց, շտապօգնություն կանչեցինք»,- մանրամասնել է հայրը՝ փաստելով, որ վիրահատությունից հետո, երբ վերքը մաքրել են և բժիշկներին հաջողվել է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, Յուլյան աշխուժացել է։ Նա իրեն լավ էր զգում, ժպտում էր և վստահեցնում, որ դեռ երգելու է․ «Հայրիկ, մի մտահոգվիր, ես դեռ երգելու եմ․․․»,- ասում էր նա։