ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեսյանը, այսօր խոսելով 2012 թ.-ի ՎՊ հաշվետվության մասին, հայտարարել է. «Ես համաձայն չեմ Վերահսկիչ պալատի ֆինանսական գնահատականին, ես համամիտ կլինեմ, եթե ջրանցքների անորակ աշխատանքը մետրով գնահատեն, ոչ թե ֆինանսական գնահատական տան: Ճիշտ մոտեցում չէ դա»:    Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է .   «ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկում ՀՀ ՎՊ կողմից իրականացված Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների բետոնացման աշխատանքների ստուգումների ընթացքում հայտնաբերվել են 2 մլն 608.75 հազար դրամ ծավալային հավելագրում և 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանք:     Նշենք,  որ  ստուգումների արդյունքում կազմված բոլոր արձանագրությունները  ստորագրվել են վերահսկվող օբյեկտի պատասխանատուների կողմից  և որևէ առարկություն  չի ներկայացվել:      Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեսյանը`  ՎՊ նախագահ Ի. Զաքարյանին ուղղված 2013թ.-ի ապրիլի 10-ի 01/ 06/617 -13 գրությամբ տեղեկացնում է, որ 2մլն 608 հազար դրամի չափով գումարը կվերականգվնի մինչև 2013  թ.-ի ապրիլի 20-ը, իսկ ջրանցքի շեպերում առկա ճաքերն արդեն  վերացված են և կազմված են համապատասխան ակտեր:    Ավելին, ի կատարումն ՀՀ վարչապետի 2013 թ.-ի մայիսի 20-ի 02/23.6/6877-13 և 2013 թ.-ի մայիսի 22-ի 02/23.6/7047-13 հանձնարարականների, Ա.Անդրեսայանը ներկայացրել է, որ «Արարատշին» ԲԲԸ-ի և «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից 2 մլն 608.75 հազար  դրամը փոխանցվել է պետական բյուջե, իսկ 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանքները  վերացված են և ԾԻԳ-ի համապատասխան հանձնաժողովը արձանագրել է այդ անորակ աշխատանքի վերացումը»: