Հովհաննես Թումանյանի նամակը ԱնդրանիկինՍիրելի՛ Անդրանիկ,Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է` թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի խաղաղությանը հասնելու համար:
Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և Քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն:
Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար, ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների ու ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունը: Ես անսասան հավատարիմ Քո` շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կկոչի քո եղբայրական ձայնը:
Համբուրում եմ հերոսական ճակատդ:
Հովհ. Թումանյան1918թ.