Օրերս վախճանված երգչուհի Յուլյա Նաչալովայի հայրը՝ Վիկտոր Նաչալովը հայտարարել է, որ իր դստեր մահվան մեջ մեղավոր է միայն եւ միայն հենց իր դուստը Յուլյան, քանի որ տեւական ժամանակ ինքնաբուժմամբ է զբաղվել եւ անտեսել է մասնագիտական բուժման գնալու իրենց հորդորները։ «Բժիշկների հանդեպ որեւէ հավակնություն չկա։ Արեցին ամեն ինչ»,- շեշտել է Յուլյայի հայրը։

Նա հավելել է, որ արտիստուհին ինչ որ վարակ է վերցրել իսկ հետո չի կարողացել համարժեք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ բուժվելու համար։ Երգչուհու շրջապատում էլ մտածել են, թե նրա օրգանիզմը կկարողանա հաղթահարել այն։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ Յուլյա Նաչալովան վախճանվել էր 38 տարեկան հասակում։