ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «Aravot.am» -ի փոխանցմամբ, նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ Շիրակի մարզային ոստիկանության վարչությունում:
Գյումրու ոստիկանության բաժիններից մեկի պետ է նշանակել Ախուրյանի ոստիկանապետ Գեւորգ Թադեւոսյանին, վերջինս պաշտոնն էլ հանձնել է Անի թաղամասի ոստիկանապետ Հարություն Ադամյանին: Ի դեպ, այդ թաղամասի ոստիկանությունը այլեւս լուծարված է:
Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկել է Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով տեղակալ Հարություն Սուքիասյանին` նրան գցելով կադրային ռեզերվ: Կայքի տեղեկացմամբ, նա ստաժավոր ոստիկան է, Գյումրիից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է:
Մանրամասները կարդալ «Aravot.am» -ում: