««Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Հայնավթամթերքի» նախկին ղեկավար Վահագն Գրիգորյանը մտադրություն ունի կուսակցություն ստեղծել»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում. «Այս տեղեկություը փորձեցինք ճշտել պրն Գրիգորյանից:

Նախատեսել էինք նաև հարցեր նախկինում նրա գլխավորած «1999 թվականի հոկտեմբերի 27-ի» գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաև ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմիննների գորունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ, որի առնչությամբ նա առայժմ չէր ցանկացել պարզաբանումներ ներկայացնել: Սակայն պրն Գրիգորյանն այս անգամ ևս ձեռնպահ մնաց մեկնաբանություններից»: