Երկվորյակներ: Երկվորյակները հպարտանում են շփվելու կարողությամբ, բայց երբեմն տարվում են և դժարանում լռել: Դժվար է խոսակցությունը քննարկում որակել, եթե զրուցակցին հնարավորություն չեք տալիս նույնիսկ մի բառ ասել: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մեծամիտ են, քանի որ կարծում են, թե իրենց գաղափարներն ու մտքերն առավել արժեքավոր են ու կարևոր:
Ժամանակի ընթացքում Երկվորյակները լռել չկարողացող մարդու համբավ են ձեռք բերում, հետո նրանցից փորձում են խուսափել:
Խեցգետին: Խեցգետինները զգայուն են, հակված են բոլորին խորհուրդներ տալ փոխհարաբերությունների վերաբերյալ, նույնիսկ, երբ նրանց կարծիքն առհասարակ չեն հարցնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարծում են, թե ամեն բան բոլորից լավ գիտեն, ինչի արդյունքում մեկնաբանություններ են անում ցանկացած առիթով կամ դրա բացակայության դեպքում, ինչը վատացնում է իրավիճակը:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վստահ են, որ գիտեն ամեն ինչ, չեն ամաչում ցույց տալ, որ ամենախելացին ու կրթվածն են: Այս պահվածքը մատնում է Կույսերի մեծամտությունը, մարդիկ դա կարող են նույնիսկ ընդունել՝ որպես մարտահրավեր կամ նվաստացման փորձ: Վստահությունը լավ հատկություն է, բայց այն չպետք է վերածվի սեփական գերազանցության զգացման: Կույսերին չէր խանգարի լսել շրջապատին:
Առյուծ: Չեն կարողանում և չեն ցանկանում ընդունել մարդկանց խորհուրդներն ու օգնությունը: Չեն վստահում մարդկանց դատողություններին, կարծիքին ու փորձին: Նախընտրում են կրկնակի ծանրաբեռնվածությամբ աշխատել, քան օգնություն խնդրել: Ցանկանում են ամենաաշխատասեր և բարեհոգի մարդու տպավորություն գործել: Ներքուստ անինքնավստահ են, բայց կարողանում են դա թաքցնել, որպեսզի ոչ ոք չհասկանա իրենց թուլությունները:
Ջրհոս: Չեն կարող հրաժարվել հերթական անգամ իրենց ինտելեկտով փայլելու գաղափարից: Ջրհոսները վստահ են, թե մյուսները մի քանի անգամ զիջում են իրենց ինտելեկտուալ կարողություններով և ստիպված են շփվել մակարդակով իրենց մի քանի անգամ զիջող մարդկանց հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին նաև սարկազմ է բնորոշ, և նրանք չեն հասկանում, որ իրենց «ծիծաղելի» խոսքերն իրականում նեղացնում են: