Խոյ. Օրը հարմար է ավելի փորձառու գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար, նրանց գիտելիքներն ու հմտությունները ձեզ համար օգտակար կլինեն։ Մեծանում է ստեղծագործական ներուժը, հնարավոր են հաջողություններ գործունեության նոր ոլորտներում։ Օրվա երկրորդ կեսը տարբերվում է անբարենպաստ զգացմունքային ֆոնով։ Օրվա այս մասի համար ցանկալի չէ հանդիպումների ծրագրումը, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ մոտ հակասական զգացումներ են առաջացնում։ Հնարավոր են վեճեր ավագ ազգականների հետ։
Ցուլ. Աշխատեք ձեր տաղանդների համար արժանի կիրառություն գտնել, ափսոս է մեծ ջանքեր և ժամանակ ծախսել մանր և ոչ նշանակալի գործերի վրա։ Դուք լավ գլուխ եք հանում կազմակերպչական բնույթի հարցերից, ենթականերին խելքին մոտ հանձնարարություններ եք տալիս, իսկ առաջնորդական հատկություններ էլ ցուցաբերում եք ճիշտ ժամանակին։ Փողի և սիրո հետ կապված հարցերում ձեր բախտը բերում է, ընդ որում այնքան, որ ձեզ կարող են նախանձել։ Հարմար օր է մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելու համար։
Երկվորյակ. Այսօր կարելի է մեծ գնումներ անել, հատկապես տան համար անհրաժեշտ իրեր։ Հեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել։ Նպատակին հասնելու համար ցուցաբերած ձեր հնարամտությունը շուտով կպարգևատրվի։ Շրջապատի հետ դուք ձեզ այնքան անմիջական և ուրախ եք զգում, որ դժվար թե որևէ մեկը կարողանա ընդդիմանալ ձեր հմայքին, չնայած որ այսօր հաստատված ծանոթությունները դժվար թե լուրջ հետևանքներ ունենան։ Ձեզ հաջողվում է հարթել հարազատների հետ ունեցած տարաձայնությունները։
Խեցգետին. Աշխատանքի մեջ հաջողությունները կարծես պատահականորեն են գալիս, բայց իրականում այն ջանքերի արդյունքն են, որոնք ավելի վաղ թափել էիք։ Հնարավոր է ծառայողական առաջխաղացում, ինչպես նաև հետաքրքիր գործնական առաջարկներ։ Շահույթներն ավելանում են։ Դուք ընդհանուր լեզու եք գտնում նույնիսկ նրանց հետ, ում հետ երկար ժամանակ չէիք շփվում, և ոչ թե այն պատճառով, որ դուք զիջումների եք գնում։
Առյուծ. Ձեր հարմարավետության մասին մտահոգվում են մարդիկ, ովքեր ձեր նկատմամբ նախկինում անտարբեր էին։ Հնարավոր են ուշադրության փոքրիկ դրսևորումներ հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից։ Օրվա երկրորդ կեսը դժվար կլինի։ Կենսական տոնուսն ընկած է, դուք հոգնածություն եք զգում, բայց, այնուամենայնիվ, չեք ուզում թողնել սկսած գործերը։ Մինչդեռ լավ կլիներ հանգստանալ, իսկ ավելի ուշ, երբ ձեր ուժերը վերականգնված կլինեն, շարունակել մնացածը։
Կույս. Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել կամ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են աշխատավայրի փոփոխության հետ։ Այսօր ստացված տեղեկատվությունը մանրամասն վերամշակման կարիք կունենա։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը ձեզ միտումնավոր մոլորության մեջ է գցում։ Հնարավոր են չծրագրված այցեր։ Լուրջ տարաձայնություններ են ծագում գործընկերների և մտերիմների հետ հարաբերություններում, ձեզ թվում է, թե կորցնում եք վաղեմի դաշնակիցներին։
Կշեռք. Օրը հարմար է նոր ծանոթությունների, գործնական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար։ Հարաբերությունները դինամիկ զարգացում կապրեն և շատ դրական էմոցիաներ կպարգևեն։ Հնարավոր է հաշտեցում ընտանեկան վեճից հետո կամ հարազատների հետ կոնֆլիկտների կարգավորում։ Հաջողվում է նոր դաշնակիցներ գտնել, այդ թվում ազդեցիկ մարդկանց շրջանում։
Կարիճ. Դուք սուր զգացողությունների կարիք ունեք, հնարավոր է հետաքրքիր ծանոթություն կամ ռոմանտիկ հարաբերության սկիզբ։ Դրանց շարունակականությունը և լրջությունը կախված է միայն ձեզնից։ Տեղի ունեցածի գնահատումը հեշտ չի տրվում, բայց շուտով դուք կգաք այն եզրակացության, որ բոլոր փոփոխությունները դեպի լավն են տանում։ Հարմար օր է ինքնուրույն և ստեղծագործական աշխատանքի համար։
Աղեղնավոր. Ռոմանտիկ ժամադրությունները լավ են անցնում և երկար հիշվում։ Այսօր կարելի է հանդիպումներ նշանակել այն մարդկանց հետ, ում ցանկանում եք դուր գալ․ ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Իմիջի հետ կապված փորձարարությունները հաջող կստացվեն։ Դուք այսօր հաճույքով եք գլուխ հանում անսովոր և բարդ գործերից։ Ամեն ինչ չէ, որ միանգամից է ստացվում, բայց հաջողությունը կայցելի ձեզ, թեև ավելի ուշ։ Լավ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման համար, դուք կարող եք հեշտությամբ ձեռք բերել նրանց հովանավորությունը։
Այծեղջյուր. Դուք այնքան վատ եք հասկանում մարդկանց, որ վեճեր կարող են ծագել անգամ մանրուքներից։ Ձեր հասցեին հնչած դիտողություններին դուք շատ սուր եք արձագանքում, նույնիսկ այն ժամանակ, եթե ձեր հասցեին հնչած քննադատությունը կառուցողական բնույթ է կրում։ Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ։ Օրվա երկրորդ կեսը նորությունների համար է, որոնք կստիպեն ձեզ անհանգստանալ։
Ջրհոս. Այսօր ցանկալի չէ ուղևորության մեկնել։ Ռոմանտիկ ժամադրությունները շատ լավ չեն անցնի, սիրելիի հետ վեճի բռնվելու վտանգ կա։ Դուք իմաստուն կվարվեք, եթե հրաժարվեք դիտողություններ անելուց։ Իհարկե, օդային դղյակներ կառուցելը հետաքրքիր է, բայց, հավատացեք, պրակտիկ խնդիրների լուծումն էլ զուրկ չէ հետաքրքրությունից։ Հնարավոր է՝ ոչ այնքան հաճելի նորություններ ստանաք։
Ձկներ. Օրը հարմար է իրավաբանական և ֆինանսական տիպի հարցերի լուծման համար։ Ինչ որ մեկի վրա դուք հնարավոր է սառը մարդու տպավորություն թողնեք, բայց այն մարդը, ով արժանի է ուշադրության, ձեր մեջ ուժեղ զգացմունքներ կարթնացնի։ Չնայած ձեր նկատմամբ անբարյացակամ տրամադրված մարդկանց, դուք իրագործում եք ձեր մասնագիտական մտահղացումները և հաջողության եք հասնում այնպիսի գործերի մեջ, որոնք պահանջում են ոչ ստանդարտ որոշումներ և արարքներ։