Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Instagram-ի էջում իր ձևավորած զգեստի լուսանկարներն է տեղադրել ու գրել.
«Նմանատիպ զգեստ պատրաստելու համար ձեզանից կպահանջվի՝
1. 2,5 մետր մարմնագույն ցանց,
2. մի քանի կիլոգրամ գունավոր ապակե քարիկներ ու թեփուկներ,
3. անսահման համբերություն՝ ամեն մի քարը հատ առ հատ զգեստի վրա կարելու համար
4. և 23 օր սեփական կյանքից
Հ.Գ. Կա՞ այստեղ մեկը, բացի ինձնից, ով պատրաստ է այս ամենին»: