Սիրելի քաղաքացինե՛ր, հարգելի ուղևորներ,
Այսօր Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի է ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին (ստորև նկարները)։
Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին գնացքային կարգավարն անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։
Մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Հարգանքով՝ Երևանի Մետրոպոլիտեն