Դրասանուհի Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյանի իր էջում գրել է.
Նախապես ներողություն եմ խնդրում երկար գրելուս համար)) Տևական ժամանակ լռելուց հետո՝ ես որոշել եմ մի երկու խոսք ասել։ Թե չէ տպավորություն ա, որ ես լալ եմ..
Ինչպես շատերը գիտեն՝ ես նոմինացված էի որպես լավագույն երիտասարդ դերասանուհի։
Բնականաբար շատ շատերը ինձ չեն ճանաչում և չգիտեն, թե ես ոնց եմ վերաբերվում իմ մասնագիտությանը։ Հատուկ էդ մարդկանց համար ուզում եմ նշել, գոռալ, բարձրաձայնել - թատրոնի հանդեպ չունեմ մոլի վերաբերմունք, տարիներով բեմ չեմ բարձրանում և կարող եմ չբարձրանալ առհասարակ, նպատակ չունեմ որևէ թատրոն մտնելու, չունեմ երազած կերպարներ, որ կուզենայի կերտել...)) Տվյալ հարցում առավել քան ադեկվատ եմ ու հանգիստ։ Գուցե դա նրանից ա, որ արդեն 10 տարի ունեմ ուրիշ հիմնական աշխատանք և չեմ ձգտում դառնալ հայ բեմի վարպետ..
Նոմինացված լինելուս մասին տեղեկացել եմ facebook-ից, հետևաբար հասկանում եք, որ որևէ ջանք չեմ գործադրել, որ հայտնվեմ հայկական «Օսկարի» նոմինանտների շարքերում։
Բնականաբար ինձ հաճելի ա եղել տվյալ տեղեկությունը, բայց էլի եմ կրկնում ՝ լինելով ադեկվատ ու ոչ ֆանատիկ մարդ, ես լուռ եմ տարել տվյալ լուրը։ Ինձնից պահանջվում էր խաղալ ներկայացումը. Ես խաղացել եմ։ Լավ թե վատ ՝ էական չի։
Նոմինացվելուց 2 օր հետո իմացել եմ, որ ի տարբերություն ինձ՝ շատ շատերը ցավագին են տարել իմ նոմինացիայի հարցը։ Թե իբր Աննան երկնքից ա ընկել ինչի՞ պիտի նոմինացվեր, իբր անցած ճանապարհ չունի, փորձ չունի, վաստակ չունի.... Կարճ ասած Աննան ովա, որ նոմինացված ա։ ( Մի տեսակ տպավորություն ա, որ ես Թեթև արդյունաբերության ինստիտուտի բուրդ-բամբակի ֆակուլտետն եմ ավարտել, հեչ կապ չունեմ թատրոնի հետ)
Ես՝ մենակ մարդ, ով չի վառվում դերասանական կարիերայի պիկին հասնելու ցանկությամբ և մի խումբ մարդիկ, ովքեր վառվում են իմ՝ Արտավազդ չստանալու անհագ ցանկությամբ։ Դա որ իմացա, մոտս լրիվ «Նստած հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ» վիճակն էր..
Հետո շատ-շատ են փորփրել, սխալմունք են գտել. Իբր ինձ ընտրող հանձնաժողովը բեմում ինձ չի տեսել, հետևաբար իրավունք չուներ նոմինացներ։ Կարճ ասած՝ արդարության ջատագովներ։ Ու սենց կռիվ դավի, անվերջ խոսակցություններ, վեճեր, հեռախոսազանգեր, պարզաբանումներ, պատերի տակ բամբասանքներ.... բնականաբար իմ մեջքի հետևում (էն տիպի շոշափվող թեմա էի, որ ինձ մի պահ թվում էր ՝ Գլոբուս թատրոնում Լեդի Մակբեթ եմ խաղացել, վրես խաբար չկա)
Ուրեմն տվյալ մրցանակաբաշխությունն անցնում ա 2 փուլով։ Ես անցել էի 2-րդ փուլ։ Այսինքն էստեղից հետևություն, որ խախտում լինելու դեպքում ինձ առհասարակ դուրս կթողնեին նոմինանտների շարքից, կասեին՝ ներողություն, մեղավոր ենք, սխալ ենք թույլ տվել, դուք այլևս Արտավազդի նոմինանտ չեք։ Ես էլ կհասկանայի ինչն ինչոց ա ու կհամաձայնեի։
Երեկ ես մրցանակաբաշխության չգնացի.... իմ արժեքներն այլ են։ Ցանկացած մրցույթ, մրցանակաբաշխություն ու նմանատիպ բաներ ինձ համար ոչինչ են, եթե չկա տարրական մարդկային վերաբերմունք։ Եթե մի տեղ կա բամբասանք ու նախանձ, ես այդտեղ լինել չեմ կարող։ Ու էն վատ շաբլոն արդարացումները՝ թե բա թատերական ասպարեզում միշտ էլ էս ա, պիտի սովոր լինես նման բաների...ինձ մոտ չեն անցնում։ Ես իրոք սովոր չեմ ու նախընտրում եմ չլինել թատրոն կոչվածում ու հեռու լինել էժանագին խոսակցություններից։ Ոչ մի դեր, բեմ, ներկայացում ինձ համար չունեն էն կարևորությունը, որ հանուն դրանց կամ դրանց պատճառով իջնեմ։ Ինձ համար մարդն ա բացարձակ արժեք. ուրիշ ոչինչ լինել չի կարող։
Երեկ մրցանակաբաշխությունից հետո իմացա, որ վերջին օրով երիտասարդ դերասանուհու նոմինացիան հանվել է առհասարակ։ Այսինքն իբր չենք էլ եղել. Ոչ ես, ոչ էլ իմ հետ նոմինացված աղջիկները։ Ուզում եմ հասկանամ սա ի՞նչ ա կոչվում։ Ձեռքառնոցի՞։ Էն, որ ես չէի ստանալու արդեն պարզ էր. Ինձ մրցանակ տալը հայրենական պատերազմի սկիզբ էր լինելու: Բայց ի՞նչ ա նշանակում հանել նոմինացիան, չտեղեկացնել ու չպատճառաբանել։ Սադրանքների՞ն են տրվել, գրողը տանի..
Փաստորեն չգնալս առավել քան ճիշտ էր, քանզի ապուշ էի կտրելու, երբ իմանայի, որ նոմինացված եմ , բայց միևնույն ժամանակ տվյալ նոմինացիան գոյություն չունի..
Մի հետաքրքիր փաստ ևս. Արտավազդի ժյուրին իր ամբողջական կազմով էդպես էլ չեկավ ներկայացման, որպեսզի գնահատի անտաղանդությունս և մրցանակի արժանի լինելու լինել չլինելս։ Սա էլ արդարության ու անաչառության մասին)))
Էսքան երկար-բարակ խոսալուց հետո ասածս ինչ ա. Ժողովուրդ ջան, ես լեզու ունեմ ու երբեմն շատ սուր, բայց Արտավազդը էն դեպքը չէ՜ր էլի, որ ես պայքարի դուրս գայի, դնեի վերցնեի էդ թեման։ Լուրջ, դա՛չի իմ պլանկան)) Ես ուղղակի լուռ ապրում եմ, ամիսը մեկ էդ մինուճար ներկայացումն եմ խաղում ու գնում եմ իմ ՀԻՄՆԱԿԱՆ գործին։
Ի սրտե շնորհավորում եմ մրցանակ ստացած արվեստագետներին։ Գնահատված լինելը հրաշալի բան ա