Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ հայտնում են զինվորի զոհվելու մասին, մինչդեռ տղան ողջ-առողջ է: Այս մասին է վկայում ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Սիմոնյանի գրառումը. «Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ այ այսպիսի ստոր քայլերի են գնում՝ անցնելով բոլոր սահմանները:
Նկարում քույրս է քեռուս տղայի հետ, ով ծառայում է Հայոց բանակում: Տեղեկությունը բացարձակ սուտ է: Նյութում գրված ծննդյան տարեթիվը և ազգանունը եղբորինս է, այսինքն նյութը գրել են այնպես, որ ինֆորմացիայի մի մասի ճիշտ լինելու հիման վրա նյութը արագ տարածվի ու թքած, թե նյութը կարող են տեսնել նաև զինվորի ծնողները ու բարեկամները, թքած թե մինչև իրականությունը պարզելը ինչ կկատարվի նրանց հետ:
Նյութը այս ֆեյք խմբերում է դրված, խնդրում եմ report անել այս խմբերը /քայլերը կդնեմ մեկնաբանությունում/ և եթե այլ խմբերում և էջերում տեսնենք, գրեք մեկանաբանությունում, որպեսզի զբաղվենք գրառումը հեռացնելու հարցով:
https://www.facebook.com/…/4348…/permalink/2625250824158409/
https://www.facebook.com/groups/1673739589514393/
Haykakan lurer խմբից արդեն հեռացրել են: Գրառում կատարողը ինձ ամեն գնով հավաստիացնում էր, որ ինքը տեղյակ չէ, որ ինքը միայն լայքել է նյութը ու վերջ, թե ինչպես է իր անունով գրառում կատարվել գաղափար չունի:
Անկեղծ չգիտեմ հավատամ, թե ոչ:
Հիմա ինձ ասեք տեսնեմ այս ֆեյք խմբեր բացողները, նյութը գրողները Հայ կոչվելու իրավունք ունեն, կամ գոնե գիտակցում են իրենց արարքի հետևանքները: Չնայած դրանցից ինչ Հայ, դրանք անհայրենք ստահակներ են:
Խնդրում եմ ինձ ուղղորդել, թե պատկան մարմիններից ում պետք է դիմել այս հարցով, կամ մեկնաբանությունում նշեք ձեր այն ընկերներին, ովքեր այս հարցով կարող են օգնել»: