Մարտի 27-ից 30-ը Բաթումիում կայացած միջազգային մրցաշարից հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալ։ Արծաթե մեդալ է նվաճել 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը, բրոնզե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային Ռուբեն Հակոբյանը։
Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի խոսքով՝ մրցաշարին մասնակցել են հիմնականում 2-րդ և 3-րդ համարներով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հիմնական կազմով ապրիլի 4-ից 8-ը կմասնակցի Կասպիյսկում կայանալիք միջազգային մրցաշարի: