Հուլիսի երկուսին ՉԹՕ(չբացահայտված թռչող օբյեկտների) միջազգային օրն է:

ՉԹՕ-ների միջազգային օրվա տարեթվի ընտրությունը կապված է 1947 թվականին այս օրը տեղի  ունեցած այսպես կոչեցյալ «Ռոզեուլյան դիպվածի» հետ. ամերիկյան Ռոզուել քաղաքի մերձակայքում(Նյու Մեքսիկո նահանգ) վթարի է ենթարկվել մի թռչող օբյեկտ, որը շատերի կարծիքով եղել է այլմոլորակային ափսե:

1947 թվականի հուլիսի 8-ին թերթերում հրապարակվեց ԱՄՆ-ի ռազմաօդայաին ուժերի հաղորդակցությունը այն մասին, որ ռազմականների մոտ կա թռչող ափսե, որը հայտնաբերվել է Ռոզուել շրջանում ռանչոներից մեկում: Մի քանի ժամ անց հերքումով հանդես եկավ 8-րդ օդային ուժերի բրիգադային գեներալ Ռոջեր Ռեմին:

Համաձայն պաշտոնական բացատրության «ռոզուելյան դիպվածի» ժամանակ արվարձանում ընկել է ոչ թե ՉԹՕ, այլ «Մոգուլ» ծրագրի գերգաղտնի զոնդի սարքավորում, որը պետք է հսկեր Խորհրդային Միության միջուկային փորձարկումները:

Միաժամանակ մի քանի տարի անց մայոր Ջեյմս Մարսելը, որը 1947 թվականին եղել է ռազմաօդային ուժերի հետախուզային բազայի ղեկավար, տվեց սենսացիոն հարցազրույց, որտեղ հայտարարեց, որ զոնդի հետ կապված պատմությունը եղել է հորինված և որ իրականում «դա եղել է ոչ երկրային ծագումով սարքավորում»:

Չնայած Ռոզուելում ՉԹՕ-ի ընկնելու փաստերի բացակայությանը, ամեն տարի հուլիսի սկզբին բազմաթիվ տուրիստներ են այցելում այդ տարածք, որպեսզի մասնակցեն փառատոնին, որի շրջանակներում մի շարք գիտնականներ հանդես են գալիս զեկույցներով:

 Ռոզուելում է գտնվում նաև ՉԹՕ-ների միջազգային թանգարանը, որը բացվել է 1990-ականներին: