Այսօր առավոտյան Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում կորել է «Բևեռային ավիաուղիներ» կազմակերպության պատկանող Ми-8 մարդատար ուղղաթիռը, որի խցիկում եղել է 28 մարդ: Հետագայում ուղղաթիռը կապ է հաստատել և պարզվել է, որ այն դժվար վայրէջք է կատարել:

Վերջին տվյալներով Մի-8 ուղղաթիռի վթարի ժամանակ փրկվել են երկու ուղևոր և ուղղաթիռի անձնակազմը: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով տեղական իշախնություններին:

Խցիկում գտնվող մյուս մարդկանց ճակատագիրը այժմ պարզվում է: Նախնական տվյալներով վթարի պատճառով զոհվել է 15 մարդ: Ուղևորների թվում եղել է նաև երեք երեխա: Բացի դա նշվում է, որ ուղղաթիռի խցիկում եղել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ:

Փրկարարների աշխատանքը դժավարում է եղանակային պայմանների պատճառով: Այնուամենայնիվ արդեն հայտնաբերվել է ուղղաթիռի վթարի վայրը, որը առանձնացված շրջանը, ինչը իր հերթին խոչընդոտում է մասնագետների աշխատանքին: