Այսօր մարզական լրագրողների միջազգային օրն է: Այն նշվում է 1995 թվականից մարզական մամուլի միջազգային ասոցացիայի նախաձեռնությամբ:

Տոնի օրվա ընտրությունը կապված է այն բանի հետ, որ 1924 թվականին այս օրը Փարիզում ձևավորվել է մարզական մամուլի միջազգային ասոցացիան, որը այժմ միավորում է մի քանի հարյուր ազգային միություններ:

Այս օրվա կապակցությամբ Մարզական մամուլի միջազգային ասոցացիան հանձնել է «Սպորտի ուժը» մրցանակը: Մրցանակի հաղթող է ճանաչվել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն:

Երկրորդ մրցանակը ստացել է ամերիկացի Դոննա դե Վերոնան, որը օլիմպիադաի հաղթող է ճանաչվել 1960 թվականին Հռոմում և 64 թվականին Տոկիոյում լողի մարզաձևում: Բացի դա նա երկար տարիներ է արդեն` զբաղվում է մարզական լրագրությամբ:

Երրորդ մրցանակը հանձնվեց հայտնի եթովպացի վազորդ Հայլե Գեբրեսիլասին, որը օլիմպիական խաղերի երկակի և աշխարհի առաջնության քառակի հաղթող է:

Եվս երեք մրցանակ միջազգային ասոցացիան հանձնեց նաև Ֆեյր Փլեյի համար: