ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Մարտունու բաժնի պետ Արման Մելքոնյանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «գեներալի որդի»: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը։
Նրա հայրը ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է:
Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Վահան Առաքելյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ է նշանակվել Արտակ Մկրտչյանը: