Հայաստանի հավաքականի ու Տիրասպոլի «Շերիֆի» կիսապաշտպան Արտյոմ Խաչատուրովը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են ընթանում թիմի նախապատրաստական աշխատանքները ու կիսվել է Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտից ստացած տպավորություններով:
- Արտյո'մ, առաջին հերթին խոսենք հավաքների մասին: Պատմի'ր, ինչպես անցավ առավոտյան մարզումը:
- Այսօր մարզվեցինք ըստ ծրագրի, սկզբում թռիչքներ էին, իսկ վերջում հարվածում էինք դարպասին:
- Հիմա մարզումներն ավելի շատ ուղղված են մարտավարության՞ը, թե՞ ֆիզիկական աշխատանքներին:
- Սխալ կլիմի ասել, որ ուղղված են մարտավարությանը: Մարզումները հիմա թեթև են, ավելի շատ գնդակով ենք մարզվում: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, համեմատած առաջին հավաքների, այժմ ավելի քիչ են:
- Ի՞նչ ծրագրեր կան այսօր:
- Պետք է մարզվենք լողավազանում, սկզբում կլողանք, հետո գնդակով վարժություններ կլինեն:
- Երկու օրից սերբական «Յագոդինայի» դեմ հանդիպումն է: Ինչպե՞ս ես գնահատում «Շերիֆի» հնարավորությունները այդ խաղում:
- Գիտեմ, որ լավ թիմ է: Եթե չեմ սխալվում իրենց առաջնությունում ընթանում են 3-4-րդ տեղերում: Վերջերս նրանք ոչ-ոքի խաղացին «Կուբանի» հետ: Հետաքրքիր և բարդ հանդիպում է սպասվում, կփորձենք հաղթել:
- Խոսենք հավաքականի մասին: Պատմի'ր, ինչպես անցավ:
- Ամեն ինչ շատ լավ էր, ինձ հիանալի ընդունեցին: Ծանոթացա թիմի, մարզչի, ֆեդերացիայի նախագահի հետ: Բոլորն ինձ ջերմ ընդունեցին: Խաղացի 80 րոպե, ամեն ինչ հիանալի էր:
- Քե դու՞ր եկավ:
- Այո, կարող եմ առանձնացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հիանալի աջակցությունը:
- Ու՞մ հետ ծանոթացար:
- Բոլորի հետ ծանոթացա, ընդհանուր լեզու գտա, սակայն բոլորից շատ շփվում էի Ռոման Բերեզովսկու, Հենրիխ Մխիթարյանի ու Ռոբերտ Արզումանյանի հետ:
- Պատմի'ր կայացած հանդիպման մասին:
- Մենք խաղացինք Լյուքսեմբուրգի դեմ, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1, այնքան էլ լ ավ չխաղացինք, ցանկանում էինք հաղթել, սակայն չկարողացանք: Պետք է նշել, որ խոտածածկը շատ վատ որակի էր, այդ պատճառով չկարողացանք հաղթանակ տանել: