Հարյուր հազարավոր եգիպտացիներ դուրս են եկել քաղաքի փողոցներ` ողջունելու երկրի զինված ուժերի հայտարարությունը, որի համաձայն քաղական գործիչներին տրվում է 48 ժամ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար: Ընդդիմադիրները նշել են բանակի հայտարարությունը որպես բողոքի ակցիաների հաջողություն, իսկ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները հայտարարել են համընդհանուր ուժերի կենտրոնցման մասին, որպեսզի կանխարգելեն երկրում ռազմական հեղափոխության փորձը:
Եգիպտոսում բանակի հայտարարությունից հետո սկսել են հրաժարակ տալ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև ԱԳ նախարար Մուհամմեդ Քամել Ամրը:
Ընդդիմադիր «Թամարուդ» շարժման ուլտիմատումից մի քանի օր անց Եգիպտոսի իշխանությունները ավելի լուրջ նախազգուշացում են ստացել այս անգամ բանակից: Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով քաղաքական գործիչներին տալիս է 48 ժամ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:
«Եթե ժողովրդի պահանջները չբավարարվեն այդ ընթացքում, ապա զինված ուժերի վրա ընկնում է պարտավորություն. հիմնվելով իր ազգային և պատմական պատասխանատվության և Եգիպտոսի բնակչության պահանջների նկատմամբ հարգանքի վրա, հայտարարել հետագա «գործողությունների քարտեզի մասին»,- նշված է զինված ուժերի հրամանատարության հաղորդագրության մեջ:
Ընդ որում՝ այդ ծրագրի իրականացումը գտնվելու է բանակի հսկողության ներքո «բոլոր քաղաքական ուժերի և կուսակցությունների մասնակցությամբ, ներառյալ նաև երիտասարդությունը, որը եղել է և կա հեղափոխության շարժիչ ուժը»:
Չնայած հաղորդագրության մեջ Եգիպտոսի նախագահի անունը չի նշվում, այնուամենայնիվ «ժողովրդի պահանջ» ձևակերպումը շատ փորձագետների կարծիքով հասցեագրված է նրա դեմ, քանի որ Մուրսիի հրաժարականը ցուցարարների գլխավոր պահանջն է: