Ձորագյուղ. Երևանի հնագույն թաղամասը
20-րդ դարասկզբի լուսանկարում երևում են Հրազդանի ձորը, Ձորագյուղի ներքին և վերին թաղերը, Սուրբ Սարգիս եկեղեցին և եպիսկոպոսական առաջնորդանիստի կից կառույցները:
Ֆրանսիացի ճանապարհորդ ժան Շարդենը, ով Երևան էր այցելել 1673 թվականին, մինչև 1679-ի մեծ երկրաշարժը, այսպիսի ուշագրավ տեղեկություն է հաղորդել Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող տեղանքի մասին.
«Հայոց եպիսկոպոսի նստավայրի մոտակայքում է գտնվում մի հնադարյան աշտարակ, որն ամբողջությամբ տաշած քարից է կառուցված: Ես չկարողացա իմանալ ո՛չ նրա կառուցման ժամանակաշրջանը, ո՛չ էլ՝ թե ինչ նպատակի համար է այն կառուցվել: Արտաքին կողմից նրա վրա գրություններ կան, որոնք, ըստ տառերի, հայերեն են, սակայն հայերը չեն կարողանում այդ գրությունները կարդալ: Այս աշտարակը իրոք շատ հին է և տարբերվում է իր յուրօրինակ ճարտարապետությամբ: Ներսում այն լրիվ դատարկ է, իսկ նրա շուրջը բազում ավերակներ կան: Տեղանքից կարելի է եզրակացնել, որ այստեղ վանք է եղել, և նշված աշտարակը գտնվել է վանքային համալիրի կենտրոնում»։
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից