Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Դատարանի դիմաց ակցիա են իրականացնում «Սպայկա»-ի աշխատակիցները՝ հաջակցություն ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի:
Ցուցարարները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Փաշինյանն էսօր ինչի՞ մի հատ արձագանք չի տալիս, Լեննականում կաբլուկի հարց ա լուծում, որ մարդկանց կաբլուկները չջարդվի, ինչի մենք մարդ չե՞նք: Եթե մտածում եք, որ սառույցին, ձյանը, բքին պիտի մեքենան քշեմ, ապրանքը տանեմ, իմ կյանքի հաշվին աշխատավարձս կիսվեմ պետության հետ, պետությունն էլ գեյերի տեղեր բացի, չարաչար սխալվում են»,- ասում է աշխատակիցներից մեկը:
Ցուցարարները չեն վստահում ՊԵԿ-ի ստուգումներին. «Կարո՞ղ ա նոր քարտուղարուհի կա, որ պետք ա նոր պրեմիա ստանա, չգիտեն՝ որտեղից փող գտնեն, տուգանքներ են դնում «Սպայկա»-ի վրա»,- ասում են ակցիա իրականացնողները: