ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հատուկ դպրոցներից մեկում էի՝ անակնկալ այցով: Միջանցքից զուգարանի հոտ՝ հարյուր միլիոնավոր բյուջեի պայմաններում: Դասարաններից մեկից էլ լսվում էր անտանելի բղավոց, մտա ներս, պարզվեց՝ այդպես են դաստիարակում: Հանձնարարել եմ լրջագույնս զբաղվել այս դպրոցով»։