«Սկզբում ես նրան ծեծեցի: Այնուհետև գնացի դանակի և կացինի հետևից: Ես կտրեցի նրա գլուխը»,- նշել է 17 ամյա Նիկիտան: Այս խոստովանության տեսնայութը անցել է բոլոր հեռուստանըկերություններով և համացանցով: Նիկիտա անունով երիտասարդը պատմում է, թե ինչպես է արբեցողության վիճակում մարդուն զրկել կյանքից: Հունիսի 24-ի երեկոյան տան բակում նա և նրա չորս ընկերը զբաղվում էին արբեցողությամբ` նշելով իրենց ավարտական երեկոն: Առավոտյան բակում հայտնաբերվել է գլխատված մարմին, որի արյան հետքերը բերել են Նիկիտայի տան մոտ: Զարթնելով, դեռևս ալկոհոլի ազդեցության տակ տղան խոստովանել է ամեն ինչ: Պարզվել է, որ նա ոչ միայն կտրել է դեռևս կենդանի մարդու գլուխը, այլ նաև կտրել ականջները, քիթը, հանել աչքերը և անգամ դրանով խաղացել ֆուտբոլ: Ընկերները չեն կանգնացրել նրան: Նրանք սկզբում զարմանքի են եկել տեղի ունեցածից, իսկ այնուհետև փախչել դեպքի վայրից: Առնվազն նրանք այժմ այդպես են ասում: Այս մասին նշում է Комсомольская Правда-ն:
Ոստիկաններին զարմացրել է այն փաստը, որ մինչև այժմ Նիկիտան աչքի չի ընկել վատ վարքագծով, և նրա կամ նրա ընտանիքի նկատմամբ բողոքներ չեն եղել: Հարևանները նրան երբեք հարբած վիճակում չեն տեսել:
Ավարտական երեկոն այդ գիշեր ուղղակի առիթ էր, իսկ իրականում այդ գիշեր նրա հայրը մոր և եղբոր հետ բացակայել էին տնից, ինչն էլ փորձել էր օգտագործել Նիկիտան իր ընկերներին տանը հավաքելու համար: Եկել էին անգամ ընկերներ մերձմոսկովյան շրջանից: Բոլորը 19-20 տարեկան: Տանը խնջույքի ժամանակ խմիչը վերջացել էր, Նիկիտան գնացել էր խմիչքի հետևից: Ճանապարհին նրան ինչո-ր մեկը նեղացրել էր: Տուն վերադառնալով տղան պատմել է իր ընկերներին տեղի ունեցածի մասին, ինչից հետո վերջիններս սկսել են ման գալ իրենց ընկերոջը նեղացնողին և չգտնելով խնջույքը և արբեցողությունը շարունակել են տան բակում:
Ինչպես պատմում են այդ հարբեցողության մասնակիցները բակում իրենց է մոտեցել անօթևան մի մարդ և ասել, որ իր տեղը զբաղեցրել է մեկ այլ օտարական: Նիկիտան միանգամից շտապել է ուղղել անարդարությունը: Նա իր այդ արարքով ցանկացել է իրենից ավագ ընկերներին ապացուցել, որ ինքն էլ արժեք ունի, ինքն էլ կարող է լուծել խնդիրներ:
Նա սկզբում ցատկոտել է քնածի գլխի վրա: Այնուհետև շտապել տուն գործիքների հետևից:
Եթե Նիկիտայի մեղքը հաստատվի, ապա անչափահաս լինելու պատճառով նա կարող է դատապարտվել միայն 10 տարուց պակաս ժամկետով: