Ձանձրացնող դասականը, փոքր փայլերով, ահա այսպես կարելի է նկարագրել Ալինա Կաբաևայի ոճը: Կես տարի առաջ հանրության առջև թափանցիկ բլուզով ներկայանալուց հետո նախկին օլիմպիական չեմպիոնը և Պետդումայի պատգամավորը, այլևս առիթ չտվեց իր հագուկապը քննարկելու համար: Սակայն դա երկար չտևեց: Նրա նոր look-ը փայլող ջինսե տաբատով ներկայանալն էր: Dolce&Gabbana-ից նրա նոր տաբատը ինտերնետ հանրության կիզակետում է:
Քանի որ 33-ամյա Ալինա Կաբաևան հաճախ չի հայտնվում հանրության առջև, մենք նրա զգեստների մասին դատողություններ կարող ենք անել միայն ընկերների հրապարակած լուսանկարներով: Օրերս նման լուսանկարով կիսվեց երգչուհի Մաքսիմը, մակագրելով. «Մարդ, ում շատ եմ հարգում»:
Նկարում օլիմպիական չեմպիոնը կարմիր զգեստով է, ուլտրամոդեռն ջինսով: Տեղ-տեղ ճղած, բյուրեղներով զարդարված տաբատով, նման զգեստով մենք առաջին անգամ ենք տեսնում Կաբաևային: Հետաքրքրասիրությունից դրդված արագ կարողացանք պարզել, որ դա Dolce&Gabbana-ի տաբատ է: Ոճաբանները խորհուրդ են տալիս կրել այն կոկիկ վերնազգեստով. այդպես էլ վարվել է Կաբաևան, լրացնելով իր look-ը սև տոպով, կարճ ժիլետով, բաց վարդագույն կոշիկով՝ Casadei-ից:
Դե, ի՞նչ կասեք:
Ինտերնետ-խանութներում Dolce&Gabbana-ի այս ջինսի գինը՝ 280 000 ռուբլի է:
Աղբյուր՝ Blog.168.am