Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը պայքարը շարունակում են հունահռոմեկան ոճի ըմբիշները:
63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով ժամանակից հաղթեց Բելառուսը ներկայացնող Մաքսիմ Նեհոդային: Բրոնզե մեդալի համար պայքարում նրա մրցակիցը Ադրբեջանցի Թալեհ Մամեդովն է։
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Սլավիկը գոտեմարտեց նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեի հետ և պարտվեց 2:3 հաշվով: Բերգեն հասավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով Սլավիկին պայքարել բրոնզե մեդալի համար: