Այն կանանց մոտ, ովքեր 30  տարի աշխատում են  գիշերային հերթափոխով, կրկնակի չափով  ավելանում է  կրծքի քաղկեղի հավանականությունը: Այս եզրահանգման են եկել կանադացի գիտնականները, հայտնում է  penzanews.ru-ն:

Իրենց ուսումնասիրության ընթացքում նրանք  հարցում են անցկացրել 2 000 ից ավել կանանց շրջանում, որոնցից կեսի մոտ հայտնաբերվել է կրծքի քաղցկեղ, իսկ մյուսների մոտ` բացակայում է:

Բացահայտվել է, որ պրակտիկորեն ամեն երրորդ կինը երբևէ  աշխատել է գիշերային հերթափոխով:

Գիտնականներն այս   արդյունքը կապում են այն բանի հետ, որ հենց  գիշերն է  զարգանում  մելատոնին հորմոնը, որի  խախտումը, իր հերթին  բերում է  էստրոգենի առաջացման:   Հենց դա էլ կարող է  լինել   ուռուցքի առաջացման պատճառներից մեկը, հայտնում են միջազգաին ԶԼՄ-ները: