Վերահսկիչ Պալատի վերլուծությանը ներկայացված են եղել առարկություններ ու նկատառումներ, և եղել է չորս հարց: Այսօր Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
«Առաջինը, որ հանրային բիոզուգարանները տեղադրված չեն և չեն աշխատում, ես պետք է ասեմ, որ տեղադրված են ու աշխատում են, այս առումով թերացում կամ խախտում չկա, գնահատականը անարդյունավետությունն է», - նշեց նա, ավելացնելով, որ դրանք չեն տեղադրվել շահույթ ստանալու նպատակով:
Մյուսը, նախարարի ներկայացմամբ, զբոսաշրջության ծառայություններին է վերաբերում, հիմնականը այն է որ պետք է լինեն կանոնակարգված ստուգումներ:
«Մյուսը աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին, ծրագիրը գնահատվել է անարդյունավետ և պատճառը այնն է, որ սկսնակ ձեռնարկությ ուններին տրված ֆինանսական աջակցությունն անարդյունավետ է այն առումով, որ փակվել է», - նշեց նախարարը: Ըստ նրա այս ծրագիրը շատ ռիսկային է և զարնաբալի չէ, որ սկսնակ ձեռնարկությունների աշխատանքն այդպիսին է:
Վ. Ավանեսյանը նաև նշեց, որ հնարավոր չէ միանգամից մեծ շահույթ ստանալ:
Հաջորդ խնդիրը Գյումրու տեխնոպարկի վերաբերյալ է, և այստեղ անարդյունավետ բառը մի քանի տեղ է գրված և գրված է որ ծրագիրը անորոշ վիճակի մեջ է, սակայն նախարարը նշեց, որ դա այդպես չէ:
Հ.Գ. Նախարարը ավելացրեց. «Այդ զուգարաններն ունեցել են կոնկրետ նպատակ, որ լինեն լավագույնը և գաղափարն է, որ նման զուգարանների տեղադրումը մեծացնում է տուրիզմը: Երևանում պետք է զուգարաններ տեղադրեին, եթե ես լինեի, հարյուր միլլիոնով զուգարան չէի գնի»: