«Միսս Ֆրանսիա 2017» մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Մորգան Ռոլլանը հեծանիվ քշելիս տրակտորի տակ է ընկել և մահացել, գրում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել Լուար շրջանում: Պարբերականի տվյալներով՝ 22-ամյա Ռոլլանը հեծանիվ քշելիս է եղել, երբ անսպասելիորեն ճանապարհին մեքենա է հայտնվել, և աղջիկը ստիպված է եղել փոխել ուղղությունը, սակայն, փողոցից դուրս գալով, ընկել է իր ուղղությամբ ընթացող տրակտորի տակ:
Ռոլլանին ինքնաթիռով շտապ հիվանդանոց են տեղափոխել, սակայն, դեռ հիվանդանոց չհասած նրա սիրտը կանգ է առել:
Նյութի աղբյուրը՝ Blognews.am