Ռուսական էստրադայի ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով ապրիլի 7-ին ծնել է իր որդի Պլատոնին, մինչև այժմ ամուսնացած չէ և կարծես նրա ընտանիքը խիստ անհանգստացած է այդ փաստով:
Երեք ամիս առաջ իր առաջնեկի Պլատոնի ծնվելուց հետո Ֆրիսկեի հարազատները լուրջ անհանգստացել են, թե երբ է երգչուհին ամուսնանալու: Հետաքրքիր է, որ ոչ միայն Ժաննաի հարզատները, այլ նաև իր որդու հոր Դմիտրի Շեվելևի հարազտներն են ցանկանում, որ Ֆրիսկեն վերջապես ամուսնանա:
Ինչպես հաղորդում է 7 Дней-ը այդ բանը հիմնականում պահանջում են Դմիտրիի ծնողները, որոնք ապրում են Բելոռուսում: Վերջերս իր հայրենիք էր այցելել հաղորդավարը, որի ժամանակ նա լուրջ խոսակցություն է ունեցել մոր հետ: Նատալիա Ալեքսանդրովան, որի կարծիքը միշտ կարևոր է եղել հաղորդավարի համար, պնդել է, որ տղան վերջապես ամուսնանա Ֆրիսկեի հետ: Շեպելևի ծնողները գտնում են, որ Ժաննա Ֆրիսկեն հիանալի զույգ է իրենց տղայի համար և համոզված են, որ թոռան ծնունդից հետո ճիշտ ժամանակն է հարաբերություններին պաշտոնական բնույթ հաղորդելու համար:
Նման կարծիքի են նաև նաև Ֆրիսկեի ծնողները, որոնք այժմ հյուրընկալում են երգչուհուն Մայամիում: Ժաննայի մայրը նշում է, որ երեխայի ծնունդը լուրջ պատճառ է զագս գնալու համար: Ժաննայի ծնողներին պահանջներին միացել է նաև վերջինիս քույր 27 ամյա Նատաշան, որը երեք տարի առաջ ամուսնացել է : Կարծես երգչուհու և հաղորդավարի հարազտների համառությունը պարգևատրվել է: Լուրեր են գնում, որ Ժաննա Ֆրիսկեն և Դմիտրի Շեվելևը սկսել են հարսանիքի պատրաստությունները: Նույն աղբյուրի համաձայն Ժաննան ցանկանում է շքեղ հարսանիք կազմակերպել Մայամիի ծովափին` այնտեղ հրավիրելով միայն ամենահարազատներին, և միայն դրանից հետո մեծ խնջույք կազմակերպել Մոսկվայում: