Թայլանդի թագավորի պսակադրության արարողությունը, Բանգկոկ, 1-ը մայիսի, 2019թ․
Կիսվել
Տպել
Թայլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնը (Ռանա X) ամուսնացել է իր թիկնազորի ղեկավարի տեղակալ, գեներալ Սութհիդա Թիջայի հետ:
Երկրի լրատվամիջոցները որոշ կադրեր են հրապարակել թագավորական պսակադրությունից:
«Թայլանդական ավիաուղիներ»-ի նախկին ուղեկցորդուհի Սութհիդա Թիջայը 40 տարեկան է, նա թագաժառանգ Մահայի անձնական թիկնազորում սկսել է աշխատել 2014 թվականից և երկու տարի անց ստացել է գեներալի կոչում, իսկ մեկ տարի անց արդեն դարձել է թագավորի անձնական թիկնազորի ղեկավարի տեղակալ: