Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ 25,493 տոննա, որը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ:

ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախորդ տարվա նույն օրը Հայաստանից արտահանվել էր 8303 տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն ծիրանի արտահանումն օրվա օպերատիվ տվյալով ՝ 12,243 տոննա է, ինչը գրեթե կրկնապատկվել է. նախորդ տարեշրջանի նույն օրվա տվյալը 6,170 տոննա էր:

Տեղերից ամեն ժամ ստացվող և վերլուծության ենթարկվող տեղեկատվությամբ՝ մթերվել է շուրջ 4502 տոննա պտուղ և 338 տոննա բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն էր՝ 2282 տոննա պտուղ և 309 տոննա բանջարեղեն:

Ծիրանի մթերման ծավալները զգալի աճել են. բավական է նշել, որ 2012-ի հուլիսի 3-ի տվյալով մթերվել էր 1944 տոննա ծիրան, իսկ հաշվետու պահի դրությամբ՝ շուրջ 3956 տոննա: 
«Արդյունքներն, իրոք, տպավորիչ են, ինչը հնարավոր եղավ ապահովել վերջին մեկ-երկու տարվա հետևողական աշխատանքով՝ վերամշակման արդիական արդյունաբերության և իրացման կայուն համակարգերի ներդրմամբ, գյուղատնտեսական գործունեությունը հետևողականորեն ավելի արդյունավետ դարձնելու ռազմավարական ծրագրերով»,-ասված է ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: